Սեպտեմբերի 21-ին Երևանի մի շարք փողոցներում կարգելվի մեքենաների կայանումը18 սեպտեմբերի 2018 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներում, մասնավորապես, Հանրապետության և Շահումյան հրապարակներում արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը: Նա կոչ է արել վարորդներին սեպտեմբերի 20-ի երեկոյան ժամը 24:00-ից սկսած դուրս բերել կայանած մեքենաներն այն հատվածներից, որտեղ բեմեր են տեղադրվելու, հայտնում է Aysor.am-ը: «Արգելվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը սեպտեմբերի 21-ի առավոտյան ժամը 10:00-ից սկսած: Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցներում՝ Ամիրյան փողոցը Մաշտոցի պողոտայից սկսած փակ է լինելու, Աբովյան փողոցը փակ է լինելու Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկից սկսած, Նալբանդյանը՝ Սախարովի հրապարակից, Տիգրան Մեծ պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկից սկսած: Ընդհանրապես փակ է լինելու Վազգեն Սարգսյան փողոցը», - նշել է Սարգսյանը: Սեպտեմբերի 21-ի միջոցառումների ցանկում այս տարի ընդգրկված կլինի «Սելֆիի ժամ» խորագիրը կրող միջոցառումը, որի շրջանակում ժամը 14:00-ից մեկ ժամվա ընթացքում Հանրապետության հրապարակում հանրությունը կկարողանա շփվել և լուսանկարվել հայտնի գործիչների հետ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանիխոսքով՝ միջոցառումների ֆինանսական մասը չի գերազանցել 100 մլն դրամի շեմը: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում |