ԱՀԿ. ՀՀ-ում պապիլոմավիրուսի դեմ պատվաստված ոչ մի աղջկա մոտ որևէ բարդություն չի եղել![]() 18 սեպտեմբերի 2018 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնների գնահատմամբ՝ մինչև այժմ ՀՀ-ում պապիլոմավիրուսային (ՄՊՊ) վարակի դեմ պատվաստված ոչ մի աղջկա մոտ որևէ բարդություն չի գրանցվել, հայտնում է առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի վարչությունը: Մինչև այժմ պատվաստման միջին հանրապետական ցուցանիշը կազմել է 4,8 տոկոս, ըստ առանձին մարզերի` 2-9 տոկոս: Ըստ փորձագետների գնահատման` երկրում գործող իմունականխարգելման ծրագիրը լիարժեք է, իսկ ՄՊՊ պատվաստումների ներդրման գործընթացն իրականացվել է` ներառելով բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Միաժամանակ գնահատման ընթացքում պարզվել է, որ ՄՊՊ պատվաստումներում ընդգրկվածությունը շատ ցածր է` պայմանավորված նախապատվաստումային ժամանակահատվածում արդեն իսկ ձևավորված հակապատվաստումային կամպանիայի ակտիվ գործունեությամբ: 2017 թվականի դեկտեմբերին Հայաստանում ներդրվել է արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը (ՄՊՊ), որը հայտնի է նաև «Գարդասիլ» անվամբ: Չնայած ՄՊՎ-ի մասնագեները նշում էին, որ պատվաստման դրական ազդեցությունը նախաքաղցկեղային վիճակների և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման հարցում ակնառու է, ոչ մասնագետները կասկածամտություն էին հայտնում դրա վերաբերյալ՝ հայտարարելով, որ այն վնասում է վերարտադրողականությանը և սպառնում ազգային անվտանգությանը ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |