Գորան Լենմարկեր. Ղարաբաղի խնդրի կարգավորումը Հարավային Կովկասին կբերի առաջընթաց եւ կայունություն

PanARMENIAN.Net - Շվեդիայում Ադրբեջանի դեսպան Ռաֆայել Իբրահիմովը հանդիպել է երկրի խորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի նախագահ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերին, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը: Ընդ որում, նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, Եվրոպա ինտեգրման, Ադրբեջանի տնտեսական զարգացման, երկկողմանի հարաբերությունների հարցեր: Զրույցի ընթացքում Լենմարկերը նշել է, որ Ադրբեջանը ակտիվ եւ կարեւոր երկիր է տարածաշրջանում ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական տեսանկյունից: Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորումը Հարավային Կովկասին կբերի առաջընթաց եւ կայունություն, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---