ԶԼՄ-ներ․ «Արմենալը» կարող է կանգ առնել ԱՄՆ պատժամիջոցների պատճառով18 սեպտեմբերի 2018 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ալյումին արտադրող ռուսաստանյան խոշորագույն ընկերություն «Ռուսալի» կազմի մեջ մտնող «Արմենալը» ամերիկյան պատժամիջոցների հետևանքով կրճատել է ալյումինի արտադրությունը, հայտնում են «ՌԲԿ»-ն ու Reuters-ը։ Նշվում է, որ պատժամիջոցների հետևանքով գործարանը կարող է պարապուրդի մատնվել: Մինչև սեպտեմբերի վերջ նախատեսվում է կրճատել գործարանի 184 աշխատակցի: Ընդհանուր առմամբ գործարանում աշխատում է 670 հոգի: ՌԲԿ-ի աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունների գործողությունների հետևանքով գործարանը կարող է լիովին կանգ առնել։ Ընկերությունը 2017 թվականին արտադրել է 33,7 հազար տոննա ալյումինի փայլաթիթեղ, որը հիմնականում արտահանվել է ԱՄՆ և Հյուսիսային Եվրոպա։ Գործարանի արտադրանքը ինչը կազմում է ՀՀ արտահանման մոտ 5%-ը: «Ռուսալ» ընկերություան սեփականատեր Օլեգ Դերիպասկան ու իր ընկերությունները հայտնվել էր ԱՄՆ պատժամիջոցների տակ ապրիլի 6-ին՝ որպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջանակի մարդ։ Ըստ տարբեր տեղեկությունների, միլիարդատերը պատժամիջոցների հետևանքով կորցրել է ունեցվածքի մոտ կեսը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |