«Լրագրողներ առանց սահմանների»․ Անհանգստացած ենք Yerevan.Today-ում խուզարկությամբ19 սեպտեմբերի 2018 - 10:08 AMT PanARMENIAN.Net - «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը դատապարտել է սեպտեմբերի 17-ին Yerevan.Today կայքի խմբագրությունում իրավապահների անցկացրած գործողությունները՝ նշելով, որ դրանք խախտել են լրագրողների աղբյուրների անանունությունը։ «Ոստիկանները կայքի համակարգիչներից մի քանիսն են հեռացրել խուզարկության ժամանակ։ Այն տևել է մի քանի ժամ ու հանգեցրել է կայքի աշխատանքի ժամանակավոր դադարեցմանը։ Նրանք խուզարկել են նաև խմբագիր Սևակ Հակոբյանի տունը», - նշվում է կազմակերպության հայտարարությունում։ Իշխանությունները նշում են, որ գործողությունը կայքի լրագրողական գործունեության հետ կապ չուներ ու անցկացվում էր ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման հետաքննության շրջանակներում։ Իշխանությունները հայտարարում են, որ կայքն այն հրապարակել էր 2 օր շուտ, հետո՝ ջնջել նյութը (հղվելով google համակարգի սքրինշոթի վրա, որտեղ, սակայն, պարզ է, որ նյութում նաև Խաչատրյանի ու Վանեցյանի՝ արդեն ատահոսքից հետո եղած ասուլիսի մասին է խոսք գնում – խմբ․): Կայքի ներկայացուցիչները պնդում են, որ տեղի ունեցածը google խոտանի հետևանք է, տեխնիկական անվտանգության մասնագետները նշում են, որ նրանք կարող են իրավացի լինել։ RSF Արևելյան Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի բաժնի ղեկավար Յոհան Բիրը հայտարարել է, որ խախտվել է ՀՀ ու ՄԻԵԴ օրենսդրությամբ պաշտպանվող աղբյուրի անանունության սկզբունքը։ «Ցավում ենք, որ ոստիկանությունը իր օրինական նպատակին հասնելու համար առավել համաչափ ու պակաս միջամտություն ենթադրող ճանապարհ չփնտրեց», - ասել է նա։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |