Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը հասել է 81-ի![]() 19 սեպտեմբերի 2018 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Ֆիլիպիններում «Մանգհուտ» թայֆունի զոհերի թիվը հասել է 81-ի: Տարերքը մոլեգնել է Ֆիլիպինների հյուսիս-արևելյան ափին: Մոտ 60 մարդ անհետ կորած է համարվում: Մտավախություն կա, որ նրանց թվում ևս կան զոհվածներ, գրում է «Ինտերֆաքսը»: Զոհվածներից շատերը մահացել են սողանքների պատճառով, որոնք հորդառատ անձրևների հետևանք են: Լրջորեն վնասվել է նաև տեղաբնակ գյուղացիների բերքը: «Մանգհուտը» զգալի նյութական վնաս է հասցրել նաև Հոնկոնգին և Չինաստանի հարավային Գուանդուն գավառին, ուր շարժվել է Ֆիլիպիններից հետո: Այնտեղ ևս կան զոհեր: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |