Քոչարյան. Փաշինյանի վարքագիծը հիշեցնում է լատինամերիկյան պոպուլիզմը՝ Չավեսի ոճով19 սեպտեմբերի 2018 - 14:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը համեմատել է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները «լատինամերիկյան պոպուլիզմի» հետ՝ 1999-2013թթ. Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի ոճով: Այդ մասին Քոչարյանը հայտարարել է ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում: Անդրադառնալով 2018-ի ապրիլ-մայիսի թավշյա հեղափոխությանը՝ Քոչարյանն ասել է. «Կարծում եմ, Փաշինյանը զգացել է բողոքի տրամդրությունները և ժամանակին գլխավորել, ինչն էլ վերածվեց իշխանափոխության: Դա տպավորիչ էր»: Ըստ Քոչարյանի, Հայաստանի նոր իշխանությունը «քաոսային է, չունի գործողությունների հստակ ծրագիր, տնտեսությունից գլուխ չի հանում: Կառավարության կազմն էկլետիկ է, չկան հստակ աշխարհաքաղաքական առաջնահերթություններ»: «Իշխանությունները կարող են մի սխալ բան անել, հետո սկսել հերոսաբար հաղթահարել: Սա է այսօրվա իշխանությունների ակնհայտ պատկերը: Անհասկանալի է, թե դա ինչ թիմ է: Կա բավականին վառ առաջնորդ, սակայն պոպուլիզմի նրա անհագ ձգտումը լուրջ մտահոգություն է առաջանցում: Ինձ դա հիշեցնում է լատինամերիկյան պոպուլիզմն Ուգո Չավեսի ոճով: Եթե ուշադիր նայենք և զուգահեռներ անցկացնենք, կտեսնենք, որ շատ նման է»,-ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ այն ամենն, ինչ հիմա կատարվում է Վենեսուելայում, դա Չավեսի ժառանգությունն է: «Պոպուլիստական գործողությունների անկանխատեսելիությունը, որոնք ուղղված են վայրկյանական արդյունք ստանալուն, հենց այս պահին ամբոխին դուր գալու ձգտումը, կառավարման ամբոխավարման մոդելի վրա շեշտադրումը, այն բանի վրա, որ երկնակամարում միայն մեկ արև կա՝ դա առաջին դեմնք է: Չկա երկրորդ համար, 5-րդ, 10-րդ, 20-րդ: Կա ինչ-որ 100-րդը բայց հեռու-հեռու: Նման մոդելը չի կարող կենսունակ լինել և զարգացման նորմալ պրոդուկտ ապահովել: Ըստ իս, 4 ամսում կարելի է գալ նման եզրակացությունների»,-հավելել է նախկին նախագահը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը Մեքենաների կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը 6 ամսով կերկարաձգվի Դա պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով |