Անապա-Երևան ուղիղ ավիաչվերթ կբացվի![]() 19 սեպտեմբերի 2018 - 15:48 AMT PanARMENIAN.Net - «Ուրալյան ավիաընկերություններ» ռուսական ընկերությունը մի քանի ուղիղ չվերթ է գործարկում Անապայից դեպի ԱՊՀ երկրներ: Մասնավորապես թռիչքներ կիրականացվեն դեպի Հայաստան և Ղրղզստան: 2018-ի հոկտեմբերի 29-ից կանոնավոր ուղիղ չվերթներ կիրականացվեն Անապայից Երևան, ինչպես նաև՝ Օշ: Թռիչքները նոր ուղղություններով կիրականացվեն Airbus-ով, գրում է «Կոմերսանտը»: Թռիչքներն իրականացվելու են առանց միջանկյալ վայրէջքների: Անապա-Երևան չվերթը կիրականացվի երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Թռիչքն Անապայից 14:40-ին: Ժամանումը Երևան նախատեսվում է 17:10-ին: Տոմսի արժեքը «Պրոմո» սակագնով կկազմի 3241 ռուբլի ( մոտ 23,000 դրամ), իսկ «Էկոնոմ» սակագնով՝ 5671 ռուբլուց (մոտ 40,400 դրամ) սկսած: Երևան-Անապա թռիչքը կիրականացվի երկուշաբթի և հինգշաբթի օրերին, թռիչքը՝ 18:00-ին, ժամանումը՝ 18:35-ին: Տոմսի արժեքը «Պրոմո» սակագնով կկազմի սկսած 4528 ռուբ. (մոտ 32,300 դրամ), իսկ «Էկոնոմ» սակագնով՝ 5671 ռուբլուց (մոտ 49,000 դրամ) սկսած: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |