Sony-ն կվերաթողարկի առաջին PlayStation-ը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Sony ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է վերաթողարկել առաջին PlayStation սարքը: Սարքը կթողարկվի 1994 թվականի արտադրության առաջին Sony PlayStation-ի ոճով: Սակայն, օրիգինալի համեմատ, այն 2 անգամ փոքր կլինի և սկավառակներով չի աշխատի, գրում է Lenta.ru-ն: Կոնսոլի հիշողության մեջ 20 խաղ է ներբեռնված, այդ թվում Tekken 3, Final Fantasy VII, Jumping Flash, Ridge Racer Type 4 և այլ խաղեր: Խաղերի հավաքածուն հնարավոր չի լինի ընդլայնել: Սարքի հետ կտրվի նաև HDMI մալուխ, USB լար սնուցմանը միանալու համար և երկու գեյմփադ: Եվրոպայում սարքի վաճառքը կսկսվի դեկտեմբերի 3-ից: Սարքի արժեքը կկազմի 100 դոլար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |