Կոստանյանը՝ հայտնի հեռախոսազրույցի մասին. Վարչապետն ու ԱԱԾ տնօրենը չեն միջամտել դատական իշխանությանը (վիդեո) 19 սեպտեմբերի 2018 - 16:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն ասել է, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայանգրությունից պարզ է դառնում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վանեցյանը դատական իշխանությանը չեն ճնշել կամ միջամտել, «հակառակը, պաշտոնյաները քրեական գործով մտահոգություններ են հայտնել», հայտնում է Aysor.am-ը: «Շատ կարևոր է, թե ինչ գործի ու ինչ անձանց մասին է խոսքը. և Յուրի Խաչատուրովը (ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ-խմբ.), և Ռոբերտ Քոչարյանը (Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ-խմբ.) չափազանց մեծ կարևորություն ունեն, հետևաբար դա հանգեցնում է թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական քննարկման հնարավորության։ Ձայնագրության առերևույթ լսումը հանգեցնում է հետևյալ եզրակացության՝ ԱԱԾ տնօրենը հետաքրքրվում է գործի (Մարտի 1-ի-խմբ.) հիմնավորվածության և օրինականության փաստով», - ասել է Կոստանյանը՝ հավելելով, որ միջամտության մասին խոսք չկա։ Ըստ նրա, խնդիրը վերաբերում է ԱԱԾ պետի մտահոգվածությանը, թե արդյոք հիմնավոր է ու բավարար չափով ապացուցված, որ գործով անցնողները կալանավորվեն կամ կալանքից բաց թողնվեն։ Ավելի վաղ, ցանցում էր հայտնվելԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայանգրությունը, որտեղ նշվում էր, թե դատավորը զանգել է ԱԱԾ տնօրենին Մարտի 1-ի գործի հետ կապված: Մի շարք քաղաքական ուժեր, պատգամավորներ՝ այդ թվում նաև ՀՀԿ-ական, մտագոհություն էին հայտնել, թե իրավապահները և վարչապետը միջամտում են դատական իշխանության գործերին: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |