Վառնա քաղաքի խորհուրդը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը22 մայիսի 2008 - 20:12 AMT PanARMENIAN.Net - Բուլղարական Վառնա քաղաքի խորհուրդը երեկ հռչակագիր է ընդունել, որում դատապարտում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Խորհուրդը նաեւ ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Քաղաքային խորհրդի անդամները հույս են հայտնել, որ իրենց որոշումը կնպաստի ինչպես երկրի մյուս քաղաքների, այնպես էլ բուլղարական պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Բուլղարիայի քաղաքներից ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Պլովդիվը, Ռուսեն եւ Բուրգասը: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը բուլղարական խորհրդարանում ընդդիմության կողմից բարձրացվել է մի քանի անգամ, որոնցից վերջինը` այս տարվա հունվարի 17-ին: Սակայն խորհրդարանական մեծամասնությունը հրաժարվում է ներկայացված նախագծերն ընդգրկել օրակարգում` զգուշանալով Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելուց, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը հղում կատարելով բուլղարական ԶԼՄ-ներին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |