Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է  զոհվել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը (ծնված 1980թ., ծառայում էր 2011թ.-ից, Տավուշի ԶԿ), հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Զինվորական հոսպիտալ տեղափոխելիս շարքային Մաթևոսյանը մահացել է:

Ավելի վաղ, հակառակորդը գնդակոծել էր Տավուշի սահմանային բնակավայրերը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե ի պատասխան, հայկական զինված ուժերը խոցել են երեք ադրբեջանցի զինծառայողի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---