Պապիկյան. «Սանիթեքի» 5 նոր մեքենա սեպտեմբերի 20-ին կլինի Երևանում19 սեպտեմբերի 2018 - 17:55 AMT PanARMENIAN.Net - «Սանիթեքի» 5 նոր մեքենա սեպտեմբերի 20-ին կլինի Երևանում և աղբահանության խնդիրն ավելի նորմալ կիրականացվի: Այդ մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը: Ըստ նախարարի՝ իրենց անմիջական պահանջով «Սանիթեք» ընկերությունը քայլեր է ձեռնարկել նոր աղբահան մեքենաներ ներկրելու համար: «Մտահոգ ենք Երևանում առկա սանիտարահիգենիկ խնդիրներով»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Նախարարի խոսքով՝ վարչապետի կողմից տրվել են խնդրի կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ, հանդիպումներ է ունեցել թե «Սանիթեք» ընկերության գործադիր տնօրենի, թե Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի հետ: «Այս հանդիպումները բերել են նրան, որ «Սանիթեքը» վերջին ամիսներին երկու անգամ տուգանվել է՝ համաձայնագրով ստանձնած պարտավորություններում թերանալու համար: Իհարկե, կան խնդիրներ կապված բնակիչների կողմից աղբարկղերի այրման հետ, ակայն սա լուծում է պահանջում՝ անկախ նրանից, թե որքանով են օբյեկտիվ կամ սուբյեկտիվ առաջացած խնդիրները»,- ասել է Սուրեն Պապիկյանը: Միաժամանակ Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ ապահովագրական որոշ քայլեր են կատարել, քանի որ վստահություն չկա «Սանիթեքի» նկատմամբ, որը բազմիցս խոստումներ է տվել քաղաքապետարանին ու կառավարությանը, բայց խախտել է պայմանագրի կետերը: «Որպեսզի Ֆրանկոֆոնիայի օրերին և Երևանի տոնի կապակցությամբ խնդիրներ չունենանք, հանձնարարական եմ տվել համապատասխան գերատեսչություններին, նաև Երևանի քաղաքապետի պաշտոնակատարի հետ քննարկել ենք՝ անհրաժեշտության դեպքում այլ համայնքներից տեխնիկա ներգրավելու հարցը: Արդեն իսկ նախանշված են, թե որ համայնքներից է հնարավոր բերել տեխնիկան: Անկախ «Սանիթեքի» հետագա աշխատանքներից, վստահաբար կարող ենք ասել, որ տոներին և միջազգային միջոցառումներին ընդառաջ Երևանը պատրաստ կլինի ընդունել հյուրերին որպես մաքուր քաղաք»,- ասել է Սուրեն Պապիկյանը: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհություն էր հայտնել «Սանիտեք» ընկերության աշխատանքից: Նա նշել էր, որ անկախ այն բանից ամռան տապ է, թե ձմեռ, պետք է պատշաճ ապահովել համապատասխան ծառայությունները: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |