Բակո Սահակյանը շնորհավորել է Հարավային Օսիայի նախագահին Անկախության օրվա առթիվ20 սեպտեմբերի 2018 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովին` Անկախության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է.«Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Հարավային Օսիայի եղբայրական ժողովրդին` Անկախության օրվա կապակցությամբ: 1990 թվականի սեպտեմբերի 20-ը շրջադարձային եղավ Օսիայի հնագույն պատմության մեջ: Հարավային Օսիայի ժողովուրդն ընդունեց կարևոր որոշում և հռչակեց իր հայրենիքի անկախությունը՝ պատրաստակամություն հայտնելով ինքնուրույն կանխորոշելու սեփական ճակատագիրը»: Նշվում է, որ այդ տարիների ընթացքում Հարավային Օսիայի Հանրապետությունն անցել է փշոտ, բայց փառահեղ ճանապարհ՝ բազում անգամներ ոտքի ելնելով հանուն իր անկախ պետականության, պատվի և արժանապատվության պաշտպանության: «Այսօր եղբայրական Հարավային Օսիան կայացած և դինամիկ զարգացող պետություն է, որը վստահորեն նայում է դեպի ապագան: Մենք անկեղծորեն ուրախ ենք մեր բարեկամ պետության բոլոր ձեռքբերումների և հաջողությունների համար: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ, հարգարժա՛ն Անատոլի Իլյայի, և մաղթում Ձեզ և Հարավային Օսիայի-Ալանիայի ողջ ժողովրդին խաղաղություն, երջանկություն, նոր հաջողություններ ու ձեռքբերումներ»,-ասվում է ուղերձում, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը: Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանից անկախություն են հռչակել 2008-ի օգոստոսին` Ցխինվալի դեմ Թբիլիսիի զինված հակամարտությունից հետո: Ռուսաստանը ճանաչել է հանրապետությունների ինքնիշխանությունը 2008-ի օգոստոսի 26-ին: Մոսկվայում բազմիցս են նշել, որ այդ որոշումը լիովին արտացոլում է ընթացիկ իրողություններն ու վերանայման ենթակա չէ: Ռուսաստանից բացի Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել է ՄԱԿ անդամ ևս 3 երկիր` Վենեսուելան, Նիկարագուան և Նաուրուն: Վերոնշյալ հանրապետությունները դիվանագիտական հարաբերություններ ունեն նաև ԼՂՀ, ինչպես նաև Մերձդնեստրի ու Դոնեցկի ժողովրդական հանրապետության հետ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |