Ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու դեպքով 2-րդ քրգործն է հարուցվել20 սեպտեմբերի 2018 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում առերևույթ ընտրակաշառք առաջարկելու դեպքի առթիվ երկրորդ քրեական գործն է հարուցվել, հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը: 2018 թվականի սեպտեմբերի 18-ին Երևան քաղաքի մի բնակչուհի ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին որ իրեն ընտրակաշառք է առաջարկվել՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկին ընտրելու դիմաց: Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ սույն թվականի սեպտեմբերի 13-ին, ժամը 18-ի սահմաններում, Երևան քաղաքի Մերգելյան զբոսայգում, կուսակցություններից մեկի՝ ավագանու անդամը վերոնշյալ քաղաքացուն առաջարկել և խոստացել է 10,000 դրամ գումար՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին իրենց օգտին քվեարկելու համար։ Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) որևէ մեկի օգտին կողմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք առաջարկելու հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ նշված դեպքի բոլոր հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու նպատակով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2. հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործը նախաքննություն կատարելու համար ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ |