ԱԺ արտահերթ ընտրություն և կոռուպցիայի դեմ շարունակական պայքար. Ինչ են սպասում ամերիկացի ներդրողները ՀՀ-ից20 սեպտեմբերի 2018 - 11:10 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի կառավարության Արտերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիայի փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանն ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է աջակցել Հայաստանի քաղաքացիներին ժողովրդավարության և իրական շուկայական հարաբերությունների զարգացման հարցում, գրում է «Ամերիկայի ձայնը»: Բոհիգյանի խոսքով, մասնավոր ներդրողները Հայաստանի նոր իշխանություններից երկու կարևոր քայլ են ակնկալում՝ կոռուպցիայի դեմ պայքարի շարունակություն և դրա համար համապատասխան օրենսդրության ընդունում, հաջորդ տարի սպասվող խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված կառավարություն, որը կներկայացնի տնտեսական երկարաժամկետ ծրագիր: «Ես տեսնում եմ Հայաստանի ներկա կառավարության այդ էներգիան՝ բարեփոխումների անցկացման, կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության հաստատման պատրաստակամությունը», - ասել է ամերիկացի պաշտոնյան՝ հավելելով, որ այդ բարեփոխումներից հետո մարդկային փայլուն ներուժ ունեցող Հայաստանը կարող է դառնալ արտերկրյա ներդրումների համար առավել գրավիչ երկրներից մեկը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործող իշխանությունը մտադիր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել ամենաուշը մինրև 2019 թվականի ամառ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |