Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ առաջին վճիռը․ ՀՀ-ն պարտվել է Մուշեղ Սաղաթելյանին20 սեպտեմբերի 2018 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Մարտի 1-ի վերաբերյալ՝ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը, որով ճանաչվել են դիմողի բոլոր իրավունքների խախտումները: Մարտի 1-ի զոհերի և տուժածների իրավահաջորդների պաշտպան, փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պետության բոլոր փաստարկները մերժվել են։ «Արձանագրենք, որ ՄԻԵԴ-ն այս վճռով ուղղակի ոչնչացրել է 2008թ․-ի մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների կողմից հայաստանյան եւ միջազգային հանրությանը հրամցված վարկածը», - գրել է նա: Մուշեղ Սաղաթելյանը ներքին գործերի նախարարության կալանավայրերի վարչության նախկին պետն է, ով ակտիվորեն ներգավված էր 2008 թվականին ընդդիմության պայքարին, 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձն էր։ Մարտի 1-ի իրադարձություններից հետո նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, 2010 թվականին՝ վաղաժամկետ ազատվել։ Հայաստանը Սաղաթելյանին պիտի վճարի 15600 եվրո որպես բարոյական վնաս և 500 եվրո՝ որպես իրավաբանական ծախսերի փոխհատուցում։ Թավշյա հեղափոխությունից հետո Մարտի 1-ի գործը վերաբացվել է: Մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |