Ցուցարարները փորձել են մտնել կառավարության շենք. Վարչապետը դուրս է եկել նրանց մոտ20 սեպտեմբերի 2018 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց անող արծվաշենցիները փորձել են անցնել ոստիկանական պատնեշն ու մտնել կառավարության շենք, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել: Սկսվել է հրմշտոց և քաշքշուկ, հայտնում է «Հայկական ժամանակը»: Կառավարության մոտ բողոքի ակցիա են անում Արծվաշեն համայնքի նախկին բնակիչները, որոնց տները ավերվել են ու վթարային են դարձել պատերազմի հետևանքով: Արծվաշենցիներն այժմ կառավարությունից պահանջում են գումար հատկացնել՝ Ճամբարակի իրենց բնակարանային պայմանները բարելավելու համար: Ցուցարարները խփում էին դռներին և լուսամուտներին: Նրանց հետ հանդիպման է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո կրքերը հանդարտվել են: Հավաքվածների և Փաշինյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կհանդիպեն հոկտեմբերի 2-ին։ «Առաջարկում եմ ձևավորել հինգ հոգուց բաղկացած խումբ և հանդիպել ինձ հետ»,-ասել է վարչապետը, հայտնում է Panorama.am-ը։ Պատերազմական գործողությունների ժամանակ՝ 1992 թվականին, արծվաշենցիները լքել են Արծվաշենը և տեղափոխվել Ճամբարակ: Արծվաշենը մնացել է սահմանից այն կողմ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |