ԿԳ նախարարը՝ իր պաշտոնանկության լուրերի մասին. Ֆեյք է20 սեպտեմբերի 2018 - 15:14 AMT PanARMENIAN.Net - ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է որոշ լրատվամիջոցներում իր պաշտոնանկության և հետագայում ԵՊՀ ռեկոտր նշանակվելու մասին լուրերին՝ հերքելով դրանք: «Բարևեք լուրեր գրողին, ֆեյք տեղեկություն է»,- ասել է Արայիկ Հարությունյանը կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում: «Ես այդ ֆեյք լուրերը մեկնաբանել եմ ֆեյսբուքյան գրառման մեջ»,- հավելել է նա, հայտնում է Panorama.am-ը: Ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում նախարարը գրել էր. «Պաշտոնանկ չէ, գնդակահարվելու է... Հ.Գ. Գրում եմ, որ այս պրիմիտիվ հրապարակման վերաբերյալ էլ մեկնաբանություն չտամ»: Անդրադառնալով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում բողոքի ակցիաներին և ռեկտորի հրաժարականի պահանջին, Արայիկ Հարությունյանն ասել է. «Մեր իրավասության սահմաններում նախ փորձելու ենք հասկանալ՝ ինչ առնչություն է ունեցել ռեկտորն այդ ամեն ինչի հետ, ի վերջո պետք է ասեմ, որ այստեղ շատ լուրջ պատասխանատվության հարց կա: Առաջին հերթին պաշտոնանկության հարցը չի դրվում, այլ խոսքը կառավարման համար պատասխանատվության մասին է. եթե նույնիսկ նա ներգրավված չէ կոռուպցիոն սխեմանների մեջ՝ այդ սխեմանները գոյություն են ունեցել նրա ղեկավարած հիմնարկում»։ Ինչ վերաբերում է Երևանի Չայկովսկու անվան դպրոցում սովորող աշակերտների ծնողներից դրամահավաքի մասին դիմում-բողոքների մասին լրագրողների հարցին, նախարարը պատասխանեց, որ ԿԳՆ-ն նման դիմումներ չի ստացել։ «Ես չեմ ասել, որ նման դրամահավաքները զրոյական կդառնան։ Բայց շատ դպրոցներում դրամահավաքները զրոյացել են։ Ես չեմ բացառում, որ կարող են լինել դպրոցներ և կան այդպիսի դպրոցներ, ունենք բողոքներ և միջոցներ ձեռնարկում ենք դրամահավաքը կանխելու համար։ Հիմա Չայկովսկու անվան դպրոցից որևէ դիմում-բողոք չենք ստացել, հենց ստանանք, կանդրադառնանք»,- հավելել է նա։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |