550 մլն դրամ՝ Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի վերականգնմանը

550 մլն դրամ՝ Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման  ճանապարհի վերականգնմանը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի ընթացիկ նորոգման համար 550 մլն դրամ կհատկացնի:

Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:

Ճանապարհի 7,4 կմ երկարությամբ հատվածը վերջին անգամ նորոգվել է 2002 թվականին և գտնվում է գերմաշված վիճակում:

Նշվում է, որ ճանապարհը կարևոր է զբոսաշրջության զարգացման տեսանկյունից:

Ավելի վաղ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը հայտարարել էր, որ մինչև 2018 թվականի վերջ հանրապետական նշանակության ճանապարհների բերկարգման և կառուցման պլանը կգերակատարվի 50%-ով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---