Պուտին. ՌԴ-ՀՀ գործընկերության ընդլայնումը երկու ժողովրդի շահերից է բխում![]() 20 սեպտեմբերի 2018 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Ռուս-հայկական գործընկերային կապերի ողջ համալիրի ընդլայնումը համապատասխանում է երկու եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Այդ մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում, որը նա Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ հղել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ արձանագրում եմ մեր երկու երկրների հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և մյուս ոլորտներում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը»: ՌԴ նախագահը նաև համոզված է, որ ռուս-հայկական գործընկերային կապերի ընդլայնումն ընթանում է տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հունով: «Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն ու բարօրություն»,-ասվում է ուղերձում, հայտնումէ նախագահի մամուլի ծառայությունը: Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստացել նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինից, Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսենից, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևից:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |