Արամ Ա. ՀՀ-ն տագնապներով լի խաչմերուկում է, որի համար ազգի ներքին միասնականությունը հրամայական է21 սեպտեմբերի 2018 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ ամյակի առիթով, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը պատգամ է ուղղել հայ ժողովուրդին՝ նշելով, որ անկախ հայրենիքը բնականաբար ունեցել է թերություններ ու հաջողութիւններ, սակայն ան շարունակել է հայրենաշինութեան աշխատանքը շնորհիվ հայ ժողովրդի գործուն մասնակցության։ Արամ Առաջինն անդրադարձել է նաև Հայաստանում տիրող իրավիճակին՝ նշելով, որ «հայրենիքը գտնվում է տագնապներով լի խաչմերուկի առաջ, որի համար ազգի ներքին միասնականությունը հրամայական անհրաժեշտություն է»։ Նա կոչ է արել հեռու մնալ ներքին բևեռացումներ ու լարվածություն առաջացնող արտահայտություններից թե՛ Հայաստանի և թե Սփյուռքի մեջ։ Նա նշել է, որ պետք է համախմբվել Հայրենիքի շուրջ, քանի որ միակամությունն է նրա հզորության աղբյուրը և հաջողության երաշխիքը: Անդրադառնալով Հայաստանի ներկա իրավիճակին՝ Արամ Առաջինը թվարկել է այն տագնապները, որոնց դիմակայման համար անհրաժեշտ է ջանքեր գործադրել՝ Հայաստանի ներսում օրինականության ամրապնդումը, հայ ժողովուրդին կենսամակարդակի բարելավումը, տնտեսական կյանքի ծաղկումը, արտագաղթի կասեցումը, Արցախի անկախության ամրապնդումը և Հայաստանի միջազգային հարաբերութիւնների առավել ծավալումը։ «Մեր նոր օրերի թշնամիների դիմաց գեշեր ու ցերեկ պաշտպանողը մեր արի տղաներն են՝ մեր նորօրյա հերոսները։ Մենք հայոց բանակին հետ ենք բառին ամբողջական իմաստով»,-ասվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի ուղերձում։ «Պետք է համախմբվենք մեր հայրենիքի շուրջ, մեր միակամությունը աղբյուր է հզորության ու երաշխիք՝ մեր հայրենիքի ու ժողովուրդին հաջողության», ասել է կաթողիկոսը։ «Հայրենիքը հզորացնելը ու ծաղկեցնելը սովորական գործ չէ ու չի կարող լինել, այլ՝ առաքելություն է: Ներկայիս Հայաստանը դեմ հանդիման է կանգնած նոր մարտահրավերների, որոնց դիմագրավումը պահանջում է հայ ժողովրդի բոլոր զավակների գիտակից մասնակցությունը»,-ասվում է ուղերձում։ Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության 27-րդ տարեդարձը: 1991-ի սեպտեմբերի 21-ը դարձավ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան օրը: Հայ ժողովուրդը կրկին իրավունք ստացավ ինքնուրույն կառուցելու իր ապագան, լինել իր հողի տերը, վերագտավ վերջին դարերի ընթացքում կորսված պետականությունը, որը մի քանի տարով ձեռք բերեց 1918-ին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |