«Պրիվետ, Ռոբ»-ից հետո սպանված Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են գործի վերաբացման համար21 սեպտեմբերի 2018 - 13:36 AMT PanARMENIAN.Net - 2001 թվականի սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից «պրիվետ Ռոբ» արտահայտության համար «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի գործը վերաբացելու համար դիմում է ուղարկվել Գլխավոր դատախազություն և ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն: «Հայկական ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, հայտնել է Պողոսյանի եղբորորդին՝ Սամվել Պողոսյանը: Պողոսյանի եղբորորդին ասել է, որ հայրը՝ Անդրանիկ Պողոսյանը, նոր քննություն է պահանջել «նաև Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը բացահայտելու նպատակով, որի հրամանով է սպանությունը կատարվել»: Հարցին, թե արդյոք իր հայրը կարծում է, որ Քոչարյանի հրամանով է տեղի ունեցել սպանությունը, Սամվել Պողոսյանը դրական պատասխան է տվել: «Միանշանակ, չի կարող թիկնազորը նախագահին թողնել ու հետ վերադառնալ, եթե հրաման չկա հատուկ դրա համար: Վերջերս նախկին դատավոր Պարգև Օհանյանը հարցազրույց էր տվել՝ նշելով, որ Քոչարյանը հրամայել է՝ «տարեք, սատկացրեք»», - ասել է Սամվել Պողոսյանը: 2001 թվականին Վրաստանի քաղաքացի, դաշնակցական Պողոս Պողոսյանը «Առագաստ» սրճարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեսնելիս դիմել էր՝ «պրիվետ Ռոբ», որից հետո Քոչարյանի թիկնապահները նրան ծեծի են ենթարկել սրճարանի զուգարանում` հասցնելով մահվան: Ըստ մեղադրական եզրակացության, Պողոս Պողոսյանի և Քոչարյանի անվտանգության ծառայության աշխատակից՝ «Կուկու» մականունով հայտնի Աղամալ Հարությունյանի միջև ծագած քաշքշուկի արդյունքում Պողոս Պողոսյանը մահացել է: Աղամալ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 103 հոդվածի՝ անզգույշ սպանության հատկանիշներով: Այս հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը երեք տարվա ազատազրկումն է: Գործը քննել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, նա դատապարտել էր Հարությունյանին երկու տարվա պայմանական ազատազրկման: Սպանությունից մի քանի օր հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ եթե Պողոս Պողոսյանը ողջ լիներ, ինքը դեռ ասելու բան կունենար: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |