Վրաստանի խորհրդարանը կվերադառնա Թբիլիսի![]() 21 սեպտեմբերի 2018 - 14:40 AMT PanARMENIAN.Net - 2019-ի հունվարին Վրաստանի խորհրդարանը կվերադառնա Թբիլիսի: Ըստ Վրաստանի Առաջին ալիքի, իշխաղ թիմում արդեն որոշում է կայացվել օրենսդիր մարմինը Թբիլիսի վերադարձնելու մասին: Համապատասխանաբար, կանոնակարգում, որն այժմ քննարկման է դրված, որպես խորհրդարանի տեղակայման վայր այլևս չի նշված Քութաիսին: Վրաստանի խորհրդարանը Քութաիսի էր տեղափոխվել 2012թ.: Սահակաշվիլիի նախագահության օրոք որոշվեց բարձրագույն օրենսդիր մարմինը տեղափոխել մայրաքաղաքից՝ «Քութաիսին զարգացնելու և իշխանությունն ապակենտրոնացնելու» նպատակով: Ինչ վերաբերում է Քութաիսիում խորհրդարանի շենքին, այն, հավանաբար, կհանձնվի ներքին գործերի նախարարությանը, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: Սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ, մեծամասնությունը դեմ է հանդես եկել Քութաիսիում մնալուն: Խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի որոշմամբ, 2014-ին խորհրդարանական կոմիտեները սկսեցին գործել Թբիլիսիում: Վերականգնվեց նիստերի դահլիճը: Վրաստանի խորհրդարանը 1990-ականների սկզբից մինչև 2012 թվականը տեղակայված էր Թբիլիսիում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |