ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է. Անհամբեր սպասում ենք ՀՀ կառավարության հետ աշխատանքին![]() 21 սեպտեմբերի 2018 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակի առթիվ: «ԱՄՆ կառավարության անունից շնորհավորում եմ հայ ժողովրդին անկախության վերականգման պատմական հանրաքվեի 27-ամյակի առթիվ: Այս տարին հատկապես կարևոր է, քանի որ այն ներկայացնում է նորագույն պատմության մեջ հայկական առաջին պետության հիմնադրման 100-ամյակն ու Հայաստանի ու ԱՄՆ-ի 100-ամյա բարեկամության տարեդարձը: Այս տարի Հայաստանում տեղի են ունեցել նշանակալի փոփոխություններ. խաղաղ ժողովրդական շարժումը, որը փոխել է իշխանությունը, նոր ու հետաքրքիր էջ է բացել հայոց պատմության մեջ», - ասել է պետքարտուղարը: Նա ասել է՝ անհամբեր սպասում է Հայաստանի ժողովրդի ու կառավարության հետ աշխատանքին, քանի որ ՀՀ-ն փորձում է ստեղծել ամուր ժողովրդավարական ինստիտուտներ, պայքարել կոռուպցիայի դեմ և տնտեսական աճ արձանագրել: «ԱՄՆ-ն հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը և կողմերին կոչ է անում հնարավորինս արագ վերսկսել բանակցությունները: Մենք ակնկալում ենք առաջիկա տարվա ընթացքում ամրապնդել մեր կապերը», - եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը: Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |