Ալիև. Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակ Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս չի ստանա![]() 21 սեպտեմբերի 2018 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակ Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս չի ստանա: Այդ մասին նա հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի ստեղծման 100-ամյակի կապակցությամբ գումարված Միլի մեջլիսի հանդիսավոր նիստում: Ալիևը հավելել է, թե Ադրբեջանը չի փոխելու իր սկզբունքային դիրքորոշումը, հայտնում է Ինտերֆաքս-Ադրբեջանը: Ալիևը ասել է նաև, որ «ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ուղին Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովումն է»: Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն, անդրադառնալով Ալիևի հայտարարությանն, ասել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն ամրագրված է կառավարության ծրագրում,հայտնում է Aysor.am-ը: «Եթե որևէ մեկը կասկածի տակ է առնում մեր դիրքորոշումը և դրա հնարավոր փոփոխությունը, ապա կարող է ևս մեկ անգամ կարդալ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը: Այն հստակ ամրագրված է կառավարության ծրագրում, որը հաստատել է խորհրդարանը», - նշել է Բալայանը: ՀՀ կառավարության ծրագրում ասվում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում բացառապես խաղաղ գործընթացով, որի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարությունը և ինքնորոշման իրավունքը։ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են: Կառավարությունը համոզված է, սակայն, որ բանակցությունների արդյունավետության բարձրացման նպատակով էական նշանակություն ունի խաղաղության հաստատման համար համապատասխան մթնոլորտի առկայությունը եւ կողմերի ագրեսիվ հռետորաբանության բացակայությունը։ Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը որպես հակամարտության հիմնական կողմ պետք է որոշիչ ձայն և ներգրավվածությու ն ունենա իրա- կան և տևական խաղաղ հանգուցալուծման գործընթացում ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |