Երևանցիներն ավագանի են ընտրում23 սեպտեմբերի 2018 - 08:01 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին Երևանի բնակիչներն ընտրում են քաղաքի ավագանին։ Ընտրություններն առաջին խոշոր կամարտահայտությունն են լինելու ապրիլ-մայիսին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» ու երկրում կայացած իշխանափոխությունից հետո։ Նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանն, ով ընտրվել էր 2017 թ․ մայիսի ընտրությունների արդյունքներով, հրաժարական էր ներկայացրել հուկիսի 9-ին, ինչից հետո ավագանին սահմանված կարգով չէր հավաքվել նոր քաղաքապետ ընտրելու։ Ընտրություններին մասնակցում է 12 ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։ Դրանք են ԲՀԿ-ն, «Երևանի հանրությունը», «Երևանցիներ» դաշինքը, «Երկիր Ծիրանին», «Ժառանգությունը», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը, «Իմ քայլը» դաշինքը, «Լույս» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայք հայկազուններ» կուսակցությունը, «Ռեֆորմիստները» և ՕԵԿ-ը: Ընտրական տեսամասերն աշխատելու են 12 ժամ՝ 8։00-ից 20։00: Վերջնական տվյալներով, քվեի իրավունք ունի 848343 ընտրող։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |