ՀՀ նախագահն ու վարչապետը ցավակցել են Ռոուհանիին Իրանում ահաբեկչության արդյունքում զոհերի համար23 սեպտեմբերի 2018 - 12:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել են Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին Իրանի հարավում գտնվող Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ժամանակ ահաբեկչության հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբԽ Ահաբեկչությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին, երբ անհայտ գրոհայինները մոտ 10 րոպե կրակել են հավաքված մարդկանց վրա, նրանք ռազմական համազգեստով են եղել: Սեպտեմբերի 22-ին զորահանդեսներ են տեղի ունեցել Իրանի տարբեր քաղաքներում՝ նվիրված 1980-88թթ. իրանա-իրաքյան պատերազմի մեկնարկին: Առնվազն 24 մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասնում է մի քանի տասնյակի, հայտնում է IRNA գործակալությունը: Ըստ գործակալության, ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Ահվազի հայրենասիրական արաբական ժողովրդավարական շարժումը», որը կապեր ունի Սաուդյան Արաբիայի հետ: Ավելի ուշ կատարվածի համար պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետությունը»: Այդ մասին հայտնել է Reuters-ը Amaq գործակալության վրա հղումով: Իրանի իշխանությունները հերքում են ԻՊ մասնակցությունն ահաբեկչությանը: Թեհրանը մեղադրում է «ահաբեկչության տարածաշրջանային հովանավորներին ու նրանց ամերիկացի հրահանգիչներին»: Այդ մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, գրում է «Վեդոմոստին»: Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ցավով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մասին, որը բազմաթիվ զոհերի և վիրավորների պատճառ դարձավ:Նման անմարդկային գործողությունները վերստին գալիս են հաստատելու մեր այն համոզմունքը, որ անհրաժեշտ է մեկտեղել բոլոր ուժերը միջազգային այդ չարիքի դեմ պայքարում: Խստորեն դատապարտելով կատարվածը` զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին` շուտափույթ ապաքինում»: ՀՀ նախագահի ուղերձում ասվում է. «Դատապարտելով ահաբեկչությունը և ծայրահեղականությունը՝ իմ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով վիրավորներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն ու ոգու արիություն»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |