Միրզոյան. Նորմալ եմ գնահատում ընտրությունների ընթացքը23 սեպտեմբերի 2018 - 13:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը մասնակցել է Երևանի ավանագանու ընտրությունների քվեարկությանը. նա նորմալ է գնահատել ընտրությունների ընթացքը: «Կարծես, թե ընտրությունները խաթարող որևէ բան չի նկատվել», - նշել է նա: Առաջին փոխվարչապետը չի մեկնաբանել սեպտեմբերի 22-ին ավագանու ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակի շտապում ընտրակաշառք բաժանելու մասին հաղորդումն ու ոստիկանության խուզարկությունն այստեղ: «Եկեք, ես չմեկնաբանեմ։ Եղել են ահազանգեր, և իրավապահները արձագանքել են, կատարել են իրենց պարտականությունները», - նշել է նա: Ավելի վաղ, մի քանի ահազանգ է հնչել ընտրակաշառք բաժանելու դեպքի առթիվ: Հարուցվել է քրգործ, որը 3-րդ նմանատիպ գործն է: Մինչև այդ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով ևս երկու քրեական գործեր հարուցվել են Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, ինչպես նաև Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություններում: Ոստիկանությունը, ահազանգի հիման վրա, խուզարկություն է իրականացրել նաև ԲՀԿ-ի Աջափնյակի շտաբում: Իսկ սեպտեմբերի 22-ին կուսակցության մի շարք անդամներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ներխուժել են «Մեդիա կենտրոն», փորձել տապալել «Անկախ դիտորդ» դաշինքի մամուլի ասուլիսը, վեճ հրահրել: Սեպտեմբերի 23-ին Երևանում ավագանի են ընտրում։ Ընտրություններին մասնակցում է 12 ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։ Դրանք են ԲՀԿ-ն, «Երևանի հանրությունը», «Երևանցիներ» դաշինքը, «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, «Իմ քայլը» դաշինքը, «Լույս» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայք հայկազուններ» կուսակցությունը, «Ռեֆորմիստները» և ՕԵԿ-ը: Ընտրական տեսամասերն աշխատելու են 12 ժամ՝ 8։00-ից 20։00-ն: Ոստիկանության վերջնական տվյալներով, քվեի իրավունք ունի 848,343 երևանցի։ Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո մի քանի քաղաքացիական նախաձեռնություն պահանջում էին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ինքը՝ Մարգարյանը, հայտարարում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն հուլիսի 9-ին լքեց քաղաքապետի աթոռը, որ զբաղեցնում էր 2011 թվականի նոյեմբերից: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի աջակցությամբ արցախցի Սարգսյանների ընտանիքը բնակարան է ձեռք բերել Սեփական բնակարան ունենալը փոխել է Հայաստանից տեղափոխվելու ընտանիքի որոշումը ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է Մոսկվա` խորհրդակցությունների Նա կանչվել է խորհրդակցությունների համար Կիրանցի վարչական ղեկավար․ Սեփականաշնորհված 57 տարածք է անցել Ադրբեջանին Նա նշել է, որ նորակառույց դպրոցը վտանգավոր տեղում է, դժվար թե երեխաները կարողանան սեպտեմբերին այնտեղ հաճախել Բլինքենը հայտարարել է Վրաստանի հետ վիզային սահմանափակումների անցնելու մասին Նման անձինք իրավունք չեն ունենա ստանալ ԱՄՆ մուտքի արտոնագիր և չեն կարողանա այցելել ԱՄՆ |