Ոստիկանությունը 10 ահազանգ է ստացել23 սեպտեմբերի 2018 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Ժամը 11-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ։ Այդ մասին ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում լրագրողներին է հայտնել ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը։ Նա նշել է, որ ահազանգերով կատարվում են ստուգումներ, առայժմ որևէ քրեական գործ չի հարուցվել, հայտնում է Panorama.am-ը։ «Ահազանգերից 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, 1-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու (քվեարկելու փորձ), 3-ը՝ ընտրացուցակների անճշտությունների և 5-ը՝ այլ իրավախախտումների վերաբերյալ»,- հայտնել է նա, Անդրադառնալով մինչև քվեարկության օրը ստացված դիմումներին, Հակոբյանը փոխանցել է, որ ստացվել է 93 տեղեկություն իրավախախտումների վերաբերյալ։ Հիմնական մասը՝ 21-ը, վերաբերել է ընտրակաշառքի հնարավոր դեպքերին։ Տեղեկությունների մի մասը՝ 23-ը, չի հիմնավորվել, մյուս մասը ստուգման փուլում է։ Հարուցվել է 3 քրեկան գործ։ Երևանի ավագանու նախորդ ընտրություններում քվեարկության օրը՝ 2017-ի մայիսի 14-ին, նույն ժամանակահատվածում ոստիկանությունն ընտրախախտումների վերաբերյալ 7 ահազանգ էր ստացել: Սեպտեմբերի 23-ին Երևանում ավագանի են ընտրում։ Ընտրություններին մասնակցում է 12 ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։ Դրանք են ԲՀԿ-ն, «Երևանի հանրությունը», «Երևանցիներ» դաշինքը, «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, «Իմ քայլը» դաշինքը, «Լույս» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայք հայկազուններ» կուսակցությունը, «Ռեֆորմիստները» և ՕԵԿ-ը: Ընտրական տեսամասերն աշխատելու են 12 ժամ՝ 8։00-ից 20։00-ն: Ոստիկանության վերջնական տվյալներով, քվեի իրավունք ունի 848,343 երևանցի։ Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո մի քանի քաղաքացիական նախաձեռնություն պահանջում էին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ինքը՝ Մարգարյանը, հայտարարում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն հուլիսի 9-ին լքեց քաղաքապետի աթոռը, որ զբաղեցնում էր 2011 թվականի նոյեմբերից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |