Իսրայելը խոցված Իլ-20-ի համար ՌԴ պատասխան քայլերից է վախենում![]() 23 սեպտեմբերի 2018 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի պատասխան գործողությունները Սիրիայում ռուսական Իլ-20-ի խոցմանը կարող են հանգեցնել Իսրայելի ՌՕՈւ թռիչքների գոտու սահմանափակման երկրի տարածքում, գրում է ՌԻԱ Նովոստին Haaretz-ի վրա հղումով: Ըստ պարբերականի, Իսրայելում հուսով են, որ ՌԴ իշխանությունները կսահմանափակվեն երկինքը միայն մեկ շաբաթով փակելով և չեն արգելի թռիչքներն ռուսական ռազմակայանների մոտակայքում: Նման պատժամիջոցները կարգելափակեն Իսրայելի մուտքը Դամասկոսից դեպի հյուսիս ընկած տարածք, իսկ դա թույլ կտա Սիրիայի կառավարական զորքերին անվտանգության գոտիներ ստեղծել, իսկ Իրանին՝ ամրապնդել դիրքերը տարածաշրջանում: Ըստ Իսրայելի ՊՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանի, երկու երկրների միջև լավ հարաբերություններ են ձևավորված և Իսրայելը շփոթված է այդ ողբերգության պատճառով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատասխան քայլեր է ձեռնարկելու: Ըստ նրա, այդ քայլերը «բոլորը կնկատեն»: Իսրայելի զինվորականներն իրենց հերթին հայտարարել են, որ ՌԴ զինվորականների մահվան պատճառը, հնարավոր է, եղել է սիրիկան ՀՕՊ համակարգերի անկանոն կրակը ցամաքից: Իսրայելի ՊՆ-ն հավաստիացնում է, թե իսրայելյան ինքնաիթռներն արդեն Իսրայելի տարածքում էին և պատրաստվում էին վայրէջքի: Սեպտեմբերի 17-ին Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի տարածքը: Ըստ ՌԴ ՊՆ-ի, սեպտեմբերի 17-ին 22:00-ին Իսրայելի օդուժի 4 F-16-ները կառավարվող ավիացիոն ռումբերով հարվածել են սիրիական օբյեկտներին Լաթաքիա քաղաքի շրջանում:«Իսրայելյան ինքնաթիռները միտումնավոր վտանգավոր իրավիճակ են ստեղծել նավերի և ինքնաթիռների համար: Ռմբակոծությունն իրականացվել է ֆրանսիական «Օվերն» նավից ոչ հեռու՝ ՌԴ Իլ-20 վայրէջքի գնացող ինքնաթիռի անմիջական հարևանությամբ»,-ասել է ՊՆ ներկայացուցիչը: Մինչդեռ ԱՄՆ-ն Սիրիային է վերագրում ռուսական ինքնաթիռի խոցման մեղքը: CNN-ի զրուցակիցը ԱՄՆ պաշտոնյաների թվից, իր աղբյուրների վրա հղումով, պնդում է, որ ինքնաթիռը խոցել են սիրկական ՀՕՊ ուժերը : Ըստ նրա, սիրիացիները փորձել են կասեցնել Իսրայելի օդուժի գրոհը Լաթաքիայի ուղղությամբ և պատահաբար խոցել են ռուսական ինքնաթիռը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |