Քաղաքացիները չափից դուրս զգոն են. Հարսանիքը շփոթել են ընտրակեղծիքի հետ23 սեպտեմբերի 2018 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածու Իզաբելա Աբգարյանին քաղաքացիներն ահազանգել են երևանյան շենքերից մեկի բակում կուտակումների մասին: Աբգարյանը մեկնել է դեպքի վայր, տեսախցիկը միացրած մոտեցել շքամուտքի մոտ խմբված տղամարդկանց և պարզել, որ հավաքվածները հարսանեկան հանդիսության հյուրեր են: Այս մասին ֆեյսբուքյան իր հաշվում գրել է ինքը՝ ավագանու թեկնածուն: «Ահազանգի հետքով հարսանիք էի գնացել, շքամուտքի մոտ բնակիչները կուտակված տղամարդիկ էին նկատել», - գրել է նա: Սեպտեմբերի 23-ին Երևանում ավագանի են ընտրում։ Ընտրություններին մասնակցում է 12 ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։ Դրանք են ԲՀԿ-ն, «Երևանի հանրությունը», «Երևանցիներ» դաշինքը, «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, «Իմ քայլը» դաշինքը, «Լույս» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայք հայկազուններ» կուսակցությունը, «Ռեֆորմիստները» և ՕԵԿ-ը: Ընտրական տեսամասերն աշխատելու են 12 ժամ՝ 8։00-ից 20։00-ն: Ոստիկանության վերջնական տվյալներով, քվեի իրավունք ունի 848,343 երևանցի։ Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո մի քանի քաղաքացիական նախաձեռնություն պահանջում էին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ինքը՝ Մարգարյանը, հայտարարում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն հուլիսի 9-ին լքեց քաղաքապետի աթոռը, որ զբաղեցնում էր 2011 թվականի նոյեմբերից: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի՝ 2024-ի թվով 2-րդ տրանշը Սա IDBank-ի դոլարային պարտատոմսերի հոբելյանական 25-րդ թողարկումն է Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը Այցն աշխատանքային է Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ |