Հայկ Մարության. Ընտրվելու դեպքում առաջին քայլն աղբահանության խնդրի լուծումն է լինելու23 սեպտեմբերի 2018 - 14:59 AMT PanARMENIAN.Net - «Իմ քայլը» դաշինիքի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանն ընտրվելու դեպքում առաջին քայլը անելու եմ աղբահանության խնդրի լուծման համար: Այդ մասին նա հայտարարել է լրագրողներին՝ շնորհավորելով նրանց «վերջին տասնամյակների ընթացքում առաջին ազատ ու արդար ընտրությունների կապակցությամբ»։ Հայկ Մարությանը քվեարկության էր գնացել դստեր հետ։ Հյուսիսային պողոտայում գտնվող իր տնից նա ոտքով է հասել Եզնիկ Կողբացի փողոցում գտնվող Խուլերի միավորման շենքում տեղակայված ընտրատեղամաս, ճանպարհին զրուցել է ոգևորված քաղաքացիների հետ, լուսանկարվել: «12 օր շրջելուց հետո, ես հասկացա, որ դա է ամենալուրջ խնդիրն այսօր»,-ասել է Մարությանը՝ չհրապարկելով քվեարկության հնարավոր արդյունքների մասին իր կանխատեսումը, հայտնում է Panorama.am-ը։ Լրագրողները հետաքրքրվել են, Փաշինյանի մասնաբաժինն ինչքան է լինելու իր հնարավոր հաղթանակում։ Մարությանը խորհուրդ է տվել դիմել սոցիոլոգներին։ ՔՊ վարչության անդամների՝ քարոզարշավին չմասնակցելու հարցին ի պատասխան, հորդորել է դիմել նրանց, իսկ մրցակից ուժերին վիրավորելու հարցի պատասխան ստանալու համար՝ ոստիկանություն։ Եթե «Իմ քայլը» բավարար ձայներ չհավաքի, կոալիցիա կկազմեն այլ ուժերի հետ. քաղաքապետի թեկնածուն հայտարարել է, որ պատրաստ են համագործակցել բոլորի հետ, իրականացնել պայծառ ու փայլուն մտքերը։ Լրագրողները նկատել են, որ ՀՀԿ-ին ձայներ բերած շատ մարդկանց քարոզարշավի ժամանակ տեսել են Մարությանի հետ քայլելիս։ Մարությանը պատասխանել է, որ բոլորին դեմքով չի ճանաչում, իրենց քայլարշավին փողոցում միացել են տարբեր մարդիկ։ Ինչ վերաբերում է քարոզարշավին, նա ասել է. «Մեր ուժի դեմ իրականացվել են սև PR-ի էլեմենտներ, սուտ լուրերի, տեղեկությունների տարածում, ինչն անիմաստ ենք համարում, բայց այո, սա է իսկական ընտրարշավը, և սա տեղի է ունենում մինչև ընտրությունները, ընտրություններից հետո ամեն ինչ հանդարտվում է»։ Սեպտեմբերի 23-ին Երևանում ավագանի են ընտրում։ Ընտրություններին մասնակցում է 12 ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։ Դրանք են ԲՀԿ-ն, «Երևանի հանրությունը», «Երևանցիներ» դաշինքը, «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, «Իմ քայլը» դաշինքը, «Լույս» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայք հայկազուններ» կուսակցությունը, «Ռեֆորմիստները» և ՕԵԿ-ը: Ընտրական տեսամասերն աշխատելու են 12 ժամ՝ 8։00-ից 20։00-ն: Ոստիկանության վերջնական տվյալներով, քվեի իրավունք ունի 848,343 երևանցի։ Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո մի քանի քաղաքացիական նախաձեռնություն պահանջում էին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ինքը՝ Մարգարյանը, հայտարարում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն հուլիսի 9-ին լքեց քաղաքապետի աթոռը, որ զբաղեցնում էր 2011 թվականի նոյեմբերից: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |