ՀՀ 4 նախագահը չեն քվեարկել ընտրություններին![]() 23 սեպտեմբերի 2018 - 21:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ չորս նախագահը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և գործող նախագահ Արմեն Սարգսյանը, չեն մասնակցել Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը։ Գործող նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է Փարիզում։ Ավելի վաղ, Հատուկ քննչական ծառայությունն էլ հաստատել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը գտնվում է իրենց մոտ, ինչն էլ ընտրություններին մասնակցության արգելք է ստեղծել Քոչարյանի համար։ Սեպտեմբերի 21-ին ՀՀ նախկին երեք նախագահը չեն մասնակցել նաև Անկախության օրվան նվիրված տոնակատարություններին։ Ավարվել են Երևանու ավագանու ընտրությունները։ Ընտրություններին մասնակցել է 12 ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։ Դրանք են ԲՀԿ-ն, «Երևանի հանրությունը», «Երևանցիներ» դաշինքը, «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, «Իմ քայլը» դաշինքը, «Լույս» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայք հայկազուններ» կուսակցությունը, «Ռեֆորմիստները» և ՕԵԿ-ը: Ընտրական տեսամասերն աշխատելու են 12 ժամ՝ 8։00-ից 20։00-ն: Ոստիկանության վերջնական տվյալներով, քվեի իրավունք ունի 848,343 երևանցի։ Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո մի քանի քաղաքացիական նախաձեռնություն պահանջում էին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ինքը՝ Մարգարյանը, հայտարարում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն հուլիսի 9-ին լքեց քաղաքապետի աթոռը, որ զբաղեցնում էր 2011 թվականի նոյեմբերից: Ընթերցեք նաև՝ «ՀՀ պատմության «ամենաանհետաքրքիր» ընտրություններն ավատրվել են»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |