Ավագանու ընտրություններում քվեարկել է ընտրողների 43.65%-ը. 2017-ի համեմատ` 25,094-ով ավելի շատ մարդ![]() 23 սեպտեմբերի 2018 - 21:19 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 848,343 քաղաքացուց մասնակցել է 370,323-ը, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 43.65%-ը, հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Ավագանու նախորդ՝ 2017 թվականի ընտրություններին մասնակցության թիվը կազմել է40.99% կամ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող 345,226 հոգ, ինչը25,094-ով քիչ է այս ընտրությունների ցուցանիշից։ Սեպտեմբերի 23-ին Երևանում ավագանի էին ընտրում։ Ընտրություններին մասնակցել է է 12 ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։ Դրանք են ԲՀԿ-ն, «Երևանի հանրությունը», «Երևանցիներ» դաշինքը, «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, «Իմ քայլը» դաշինքը, «Լույս» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայք հայկազուններ» կուսակցությունը, «Ռեֆորմիստները» և ՕԵԿ-ը: Ընտրական տեսամասերն աշխատելու են 12 ժամ՝ 8։00-ից 20։00-ն: Ոստիկանության վերջնական տվյալներով, քվեի իրավունք ունի 848,343 երևանցի։ Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո մի քանի քաղաքացիական նախաձեռնություն պահանջում էին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ինքը՝ Մարգարյանը, հայտարարում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն հուլիսի 9-ին լքեց քաղաքապետի աթոռը, որ զբաղեցնում էր 2011 թվականի նոյեմբերից: Ընթերցեք նաև՝ «ՀՀ պատմության «ամենաանհետաքրքիր» ընտրություններն ավատրվել են»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |