Զուրաբյան. Ընտրություններին անարդարության, զոռբայության, փողի գործոնը չի աշխատել![]() 23 սեպտեմբերի 2018 - 22:16 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանն ասել, որ նորմալ ընտրական պրոցես էր, ընտրական պրոցեսը նորմալ է անցել, «անարդարության, զոռբայության, փողի գործոնը չի աշխատել»: «Չկային այն չարաշահումները, որոնք եղել են նախորդ տարիներին», - ասել է նա։ Անդրադառնալով ընտրություններին մասնակցության ցածր տոկոսին, Զուրաբյանն ասել , թե ինքը չի կարծում, որ 370,000-ը ցածր աստիճան է։ «Կարծում եմ, որ 800,000-ից ավելի ընտրողները հետևանք էին նրա, որ ցուցակները մաքրված չէին: Իմ գնահատմամբ գոնե, այդ թիվը պետք է ավելի փոքր լիներ», - ասել է Զուրաբյանը։ Սեպտեմբերի 23-ին Երևանում ավագանի էին ընտրում։ Ընտրություններին մասնակցել է 12 ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։ Դրանք են ԲՀԿ-ն, «Երևանի հանրությունը», «Երևանցիներ» դաշինքը, «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, «Իմ քայլը» դաշինքը, «Լույս» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայք հայկազուններ» կուսակցությունը, «Ռեֆորմիստները» և ՕԵԿ-ը: Ընտրական տեսամասերն աշխատելու են 12 ժամ՝ 8։00-ից 20։00-ն: Ոստիկանության վերջնական տվյալներով, քվեի իրավունք ունի 848,343 երևանցի։ Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո մի քանի քաղաքացիական նախաձեռնություն պահանջում էին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ինքը՝ Մարգարյանը, հայտարարում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն հուլիսի 9-ին լքեց քաղաքապետի աթոռը, որ զբաղեցնում էր 2011 թվականի նոյեմբերից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |