ՄԱԿ գլխավոր քարտուղար. ՀՀ-ում իշխանության խաղաղ փոխանցումը ֆանտաստիկ օրինակ է (վիդեո)

ՄԱԿ գլխավոր քարտուղար. ՀՀ-ում իշխանության խաղաղ փոխանցումը ֆանտաստիկ օրինակ է

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը համարում է ներքաղաքական նմանօրինակ հարցերը լուծելու հիանալի օրինակ:

«Մենք վերջերս ունեցանք իշխանությունը խաղաղ փոխանցելու հիանալի օրինակ, որը տեղի ունեցավ Հայաստանում: Դա ֆանտաստիկ օրինակ է, որը խոսում է այն մասին, որ պատճառներ կան հավատալու, որ նոր սերունդն ընդունակ կլինի ավելի լավ որոշումներ կայացնել, քան իմ սերունդը»,- ասել է Գուտերեշը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---