Եվրակառույցները փորձում են իրենց քաղաքականությունում շրջանցել չճանաչված հանրապետությունների թեման24 մայիսի 2008 - 19:08 AMT PanARMENIAN.Net - «Եվրակառույցները փորձում են իրենց քաղաքականությունում շրջանցել չճանաչված հանրապետությունների թեման: Չնայած ակնհայտ է, որ «չճանաչվածները» տեղակայված են Եվրախորհրդի անդամ-պետությունների սահմաններում»,- Ստեփնակերտում հայտարարել է Հայաստանի ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա կարծիքով, Եվրոպան սխալ է վարվում: «Մենք հաճախ ենք բարձրացնում այդ հարցը եվրակառունցներում: Չէ որ այդ երկրների ժառանգությունը առանց այդ էլ տուժել է հակամարտությունների ժամանակ: Իսկ այժմ այն ոտնահարվում է եվրոպական կառույցների կողմից: Իսկ գլխավոր եվրոպական արժեքը մարդու իրավունքների պաշտպանությունն է. անկախ նրանից` ճանաչված թե չճանաչված պետությունում է նա ապրում»,- ասել է Թորոսյանը:Նա ընդգծել է, որ եվրոպական կառույցների եւ Ղարաբաղի համագործակցությունը օգտակար կլինի անգամ հակամարտության կարգավորման տեսանկյունից: «Օրինակ, Կոսովոյի համար ժողովրդավարական չափանիշներ մշակվեցին եւ պայման դրվեց. սկզբից չափանիշները, ապա` ճանաչումը: Ճիշտ է, հետո այլ կերպ վարվեցին եւ սկզբից ճանաչեցին Կոսովոն, սակայն վստահ եմ, որ համապատասխանումը ժողովրդարավարական չափանիշներին կարեւոր է»,- նշել է հայկական խորհրդարանի խոսնակը: Ղարաբաղը ամբողջությամբ պատրաստ է շփմանը Եվրոպայի հետ: 2006 թվականին ընդունված Սահմանադրությունը համապատասխանում է միջազգային չափանիշների պահանջներին, նշել է Տ. Թորոսյանը: Չնայած, ընդգծել է նա, օրենսդրությունը դա դեռ ամենը չէ: «Մեզ պետք է ավելի վճռական լինել մեր գործողություններում»,- ասել է խոսնակը: Իր հերթին, ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ Ղարաբաղին անհրաժեշտ է ավելի ակտիվորեն հրավիրել Եվրոպայի ուշադրությունը Ղարաբաղում մարդու իրավունքների հարցի նկատմամբ, այդ թվում, օգտագործելով եվրոպական կառույցներում ներկայացուցչական պատվիրակությունները: Որպես կոնկրետ քայլ Աշոտ Ղուլյանը նշել է Ղարաբաղի մտադրությունը` միանալ մի շարք միջազգային եւ եվրոպական կոնվենցիաների, գրում է KarabakhOpen-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |