Bloomberg. ՀՀ-ն Եվրոպայի ամենաարագ աճող զբոսաշրջային ուղղությունների 10-յակում է24 սեպտեմբերի 2018 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Եվրոպայի ամենաարագ աճող զբոսաշրջային ուղղությունների 10-յակում է: Այդ է վկայում Bloomberg միջազգային գործակալության Luxury Travel հավելվածի եվրոպացի զբոսաշրջիկների թվում առավել պահանջված ուղղությունների վարկանիշը, որը կազմվել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) 2017-ի տվյալների հիման վրա: Հայաստանում 2017-ին զբոսաշրջության ոլորտի աճը կազմել է 18,65%, երկիրը զբաղեցրել է վարկանիշի 10-րդ հորիզոնականը: «Հայաստանը հրապուրիչ մայրաքաղաք ունի, և այո, ամենահայտնի հայերից են նաև Քարդաշյանները: Ծանոթությունը տեղի ավանդույթներին, լավաշի պատրաստման վարպետության դասերը, այցելությունները կոնյակի գործարանների և հին վանքեր՝ ահա, ինչ կարող են գտնել զբոսաշրջիկները Հայաստանում»,-ասել է աշխարհի ամենահին զբոսաշրջային ընկերություններից մեկի՝ Cox & Kings-ի ներկայացուցիչ Ուորեն Չանգը: Վարկանիշում ընդգրկվել են նաև Սան Մարինոն, Վրաստան, Իսրայելը, Իսլանդիան, Մակեդոնիան, Մոլդովան, Թուրքիան, Բոսնիան և Հերցոգովինան և Ադրբեջանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |