Մինսկն առաջարկել է ՀՀ-ում վերելակների և տրակտորների հավաքման արտադրություններ հիմնել24 սեպտեմբերի 2018 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Բելառուսն առաջարկել է Հայաստանում վերելակների և տրակտորների հավաքման արտադրություններ հիմնել: Այդ հարցը քննարկվել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության հանդիպմանը: Անդրեյչենկոն մի քանի առաջարկ է ներկայացրել, որոնք կարող են հետաքրքրել հայկական կողմին: «Դրանք հավաքման արտադրությունների կազմակերպման հարցերն են, օրինակ, վերելակների»,-ասել է նա՝ հավելելով, որ Երևանում վերելակների փոխարինման լուրջ ծրագիր կա, հայտնում է Բելտա գործակալությունը: Նա ենթադրել է նաև, որ բելառուս մասնագետները կարող են մասնակցել նման ծրագրի կազմակերպմանը: Նա ևս մեկ հեռանկարային ուղղություն է համարել գյուղտեխնիկայի հավաքման արտադրությունը, մասնավորապես, խոսքը տրակտորների մասին է: Գործակցությունն այդ ոլորտում ակտուալ է, քանի որ ՀՀ-ն վերազինում է գյուղտեխնիկան և պարբերաբար բելառուսական տրակտորներ գնում: Վլադիմիր Անդրեյչենկոն նշել է նաև, որ 2017-ին ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև կազմել է մոտ $43 մլն, 2016-ի համեմատ աճելով ավելի քան 35 տոկոսով: Նա հավելել է, որ դրական դինամիկան պահպանվել է նաև 2018-ին: Շարմազանովը համամիտ է եղել, որ առևտրատնտեսական հարաբերությունները մեծ ներուժ ունեն: Նշվում է, որ Բելառուսի առաջարկները հետաքրքրել են հայ խորհրդարանականներին, նրանք մտադիր են աջակցել այդ հարցում: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Տաճատ Վարդապետյանը, սեպտեմբերի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահՎլադիմիր Անդրեյչենկոյի հետ: ԱԺ պատվիրակությունը մասնակցելու է ՀՀ Ազգային ժողովի և Բելառուսի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստի աշխատանքներին: Պատվիրակությունը կայցելի նաև «Բրեստի ամրոց-հերոս» հուշահամալիր, կհանդիպի Բրեստի նահանգապետի հետ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |