ՀՅԴ. Փաշինյանի բարձր վարկանիշը կանխորոշեց Ավագանու ընտրությունների արդյունքը![]() 24 սեպտեմբերի 2018 - 17:35 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ համաժողովրդական շարժումով պայմանավորված ներքաղաքական նոր իրողություններն իրենց ազդեցությունն են ունեցել Երևանի ավագանու ընտրությունների թե քարոզարշավի, թե արդյունքների վրա։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական բարձր վարկանիշը և նրա անմիջական մասնակցությունը քարոզարշավին, ըստ էության, վճռորոշ նշանակություն ունեցան և կանխորոշեցին սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները: Հարկ ենք համարում միաժամանակ փաստել, որ ընտրությունները տեղի են ունեցել ազատ ու արդար պայմաններում և ընտրություններին մասնակցած քաղաքացիների կամքի անվերապահ արտահայտությունն են», - ասված է հաղորդագրության մեջ: Քաղաքական ուժը, ընդունելով ընտրությունների արդյունքները և հաղթանակի առթիվ շնորհավորելով «Իմ քայլը» դաշինքին՝ պատրաստակամությունն է հայտնել աջակցել «բոլորի երազած Երևանը իրականություն դարձնելու գործին»: Ավելի վաղ, ընտրությունների արդյունքներն ընդունել են մասնակից մի շարք այլ ուժեր: Երևանի բոլոր 475 ընտրատեղամասում քվեարկած ընտրողների ձայների հաշվարկի արդյունքում «Իմ քայլը» դաշինքը 294,109 ձայն (81.06%) հավաքելով, ջախջախիչ հաղթանակ է տանում մրցակիցների նկատմամբ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |