«Կոմերսանտ». ՌԴ-ն ուզում է, որ Երևանն արգելի ամերիկացիներին մտնել իրենց իսկ կառուցած լաբորատորիաները24 սեպտեմբերի 2018 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան բանակցում է Երևանի հետ մի փաստաթղթի շուրջ, որը կարգելի ՀՀ-ում գտնվող կենսաբանական ռեդեֆերենս-լաբորատորիաների օգտագործումը երրորդ երկրների կողմից։ Այս մասին է գրում ռուսաստանյան «Կոմերսանտը»։ «Եթե բանակցությունները հաջող ավարտ ունենան, ապա, օրինակ, ամերիկացի փորձագետները չեն կարողանա մուտք գործել լաբորատորիաներ»,-գրում է թերթը: Հատկանշական է, որ նշված լաբորատորիաները բացվել են 2016 թվականին հենց ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Վտանգների նվազեցման գործակալության» ֆինանսավորմամբ։ Դրանք գործում են Երևանում, Գյումրիում և Իջևանում: ԱՄՆ ֆինանսավորմամբ ռեֆերենս լաբորատորիաներ են գործում Հայաստանից բացի, նաև Ուկրաինայում, Վրաստանում և Ղազախստանում: Մոսկվան մտահոգված է այդ հանգամանքով և վաղուց էր փորձում մուտք գործել այնտեղ, իսկ ռուսաստանյան որոշ ԶԼՄ-ներ պնդում էին, որ լաբորատորիաները վտանգավոր են, քանի որ կարող են զբաղվել կենսաբանական զենքի արտադրությամբ և օգտագործել այն Հայաստանի բնակչության դեմ, ինչը մշտապես հերքվում էր ՀՀ ու ԱՄՆ կողմից: Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո թույլ էր տվել ռուս մասնագետների մուտքը նշված լաբորատորիաներ, ինչի մասին ինքը Փաշինյանը հայտնել էր «Կոմերսանտ» պարբերականի հետ զրույցում։ Փաշինյանի խոսքով, մասնագետները համոզվել էին դրանց անվտանգ լինելու մեջ։ Հունիսի 11-ին Ալմաթիում ընթացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ), արտգործնախարարների խորհրդի նիստում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտագոհություն էր հայտնել Հայաստանում և Ղազախստանում ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Վտանգների նվազեցման գործակալության» ֆինանսավորմամբ 2016 թվականին բացված ռեֆերենս լաբորատորիաների գործունեության վերաբերյալ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա Մետրոն ավելի շուտ կսկսի աշխատանքը և ավելի ուշ կավարտի Գրաֆիկի փոփոխությունը կլինի մայիսի ն13–ից Կիրանցում սակրավորն ականի պայթյունից վնասվածք է ստացել Կիրանցում դարձյալ մեծ թվով ոստիկաններ կան, մուտքը դեպի Կիրանց փակ չէ |