Թրամփը Կիմ Չեն Ինին բաց և ցնցող մարդ է համարում![]() 25 սեպտեմբերի 2018 - 11:42 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինն իրենց նախորդ հանդիպմանը ներկայացել է «որպես շատ բաց և ցնցող մարդ»: Այդ մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ հանդիպմանը ՄԱԿ կենտրոնակայանում: Թրամփը նշել է, որ բավականին շուտով սպասվում է նրա հետ երկրորդ հանդիպումը, գրում է «Վեդոմոստին» Reuters-ի վրա հղումով: Ինչպես Kyodo գործակալությանն է պատմել Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի աշխատակիցը, Մուն Չժե Ինը Թրամփին է փոխանցել Կիմ Չեն Ինի ուղերձը: Նամակի բովանդակությունը չի հրապարակվում: Թրամփն ու Կիմ Չեն Ինը հանդիպել են հունիսի 12-ին Սինգապուրում: Նախագահները հռչակագիր են ստորագրել, որի համաձայն Փհենյանը պարտավորվում է աստիճանաբար հրաժարվել միջուկային զենքից, իսկ ԱՄՆ-ն՝ անվտանգության երաշխիքներ տրամադրել Հյուսիսային Կորեային: Օգոստոսին Սպիտակ տունը հայտարարեց, որ Թրամփը ցանկանում է կրկին հանդիպել Կիմ Չեն Ինի հետ: Սակայն, օգոստոսի վերջում ԱՄՆ նախագահը չեղարկեց Մայք Փոմփեոյի այցը ԿԺԴՀ Փհենյանից «թշնամական նամակի» պատճառով, գրել է The Washington Post-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |