Տրյուդոյի գրառումը՝ Փաշինյանի հետ ծանոթանալուց հետո. «Հաճելի էր, սպասում եմ երևանյան հանդիպմանը»25 սեպտեմբերի 2018 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում ծանոթացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետին: «Հաճելի էր հանդիպել Ձեզ, պարոն վարչապետ, սպասում եմ Ձեզ հետ հանդիպմանը հաջորդ ամիս՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում», - մասնավորապես գրել է նա: Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հոկտեմբերին կայցելի Հայաստան: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին: Նախատեսվում է ավելի քան 50 երկրի ղեկավարի և 100 բարձրաստիճան պատվիրակության մասնակցություն:Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաև մշտական խորհրդի նիստը: Միջոցառման շրջանակում անցկացվելիք տնտեսական գործարար ֆորումին ակնկալվում է ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներկայացվածություն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |