Սվիտալսկի. ՀՀ-ում փոփոխությունները ԵՄ-ն դիտարկում է որպես հզոր առաջընթաց25 սեպտեմբերի 2018 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ԵՄ-ՀՀ գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով առաջին նիստում ասել է, որ այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, Եվրամիության կողմից դիտարկվում են որպես հզոր առաջընթաց, հայտնում է Lragir.am-ը: «Մասնավորապես, ես խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Կոռուպցիան ամենուր է խնդիր ներդրողների համար: Դրա հաղթահարումը Հայաստանին երաշխիք կտա, որ Եվրամիության գործընկերները ավելի շահագրգռված լինեն ու բիզնես հիմնեն Հայաստանում»,- ասել է Սվիտալսկին: Երկրորդ կարևոր ուղղությունը, նրա խոսքով, դատաիրավական համակարգի անկախության ապահովումն է: Դա հզոր գործիք է և ներդրողին ապահովության զգացողության հնարավորություն է տալիս: «Մենք կարծում ենք՝ այն առաջնահերթությունները, որոնք դրել է Հայաստանի նոր կառավարությունը, ներկայում բավարարում են ատևտրի և ներդրումների ոլորտում զարգացման շահերին: Ներկայիս կառավարությունը հրաշալի գիտի ինչ անել, դա հնարավորութուն կտա ունենալ ավելի լավ պոտենցիալ: Մենք կուզեինք այս երկրում ավելի շատ եվրոպական ներդրում տեսնել: Դա չի նշանակում, որ փողի հոսքն է ավելանալու դեպի Հայաստան: Ոչ, փողը երկրորդ հարցն է, նույնիսկ ավելի հետին պլանի: ԵՄ ներդրումը բերում է գիտելիքներ, տեխնոլոգիա, կառավարման մշակույթ, ավելի լավ կամուրջների ստեղծում համաշխարհային զագացման հետ»,- հավելել է ԵՄ դեսպանը: Ըստ Սվիտալսկու, Եվրամիությունն այս նիստին մեծ պատվիրակությամբ Հայաստան գալը, փաստում է, որ մեծ կարևորություն է տրվում Հայաստանի հետ առևտրային կապերին: Եվրամիությունը, նրա խոսքով, հեռանկարում Հայաստանի համար ամենախոշոր շուկան է, երկրորդ ամենամեծ գործընկերն է ներմուծման տեսակետից, երկրորդ խոշոր ներդրողն է Հայաստանում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |