Բալոնի պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. Կա 1 զոհ![]() 25 սեպտեմբերի 2018 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել: Ըստ նախնական տեղեկությունների, թթվածնային բալոնն է պայթել՝ կա 1 զոհ, հայտնում է Shamshyan.com-ը: Ըստ կայքի տեղեկությունների, մահացածը հիվանդանոցի աշխատակից է։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, քննչական կոմիտեի քննիչները։ Նրանք պարզում են պայթյունի պատճառը։ Դեպքի վայրում հավաքված բժշկական կենտրոնի մի քանի աշխատակիցներ, որոնք հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, ասել են. «Նախկինում հիվանդանոցում պահպանվում էէի անվտանգության կանոնները, և կային անտանգության աշխատակիցներ, որոնք հետևում էին, որպեսզի նման անզգույշ դեպքեր տեղի չունենան: Հիմա նոր տնօրենն ավելի շատ զբաղված է ինտրիգներ հյուսելով, քան հիվանդանոցում բնականոն աշխատանքներ պահպանելով, և եթե այս ողբերգական դեպքից հետո տնօրենը հետևություններ չանի, հույս չունենք, որ սա առաջինն ու վերջինը կլինի»։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |