Instagram-ի հիմնադիրները հեռացել են ընկերությունից25 սեպտեմբերի 2018 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Instagram-ի հիմնադիրներ Քևին Սիսթրոմն ու Մայք Քրիգերը հայտարարել են, որ հեռանում են ընկերությունից: «Ես և Մայքը շնորհակալ ենք վերջին 8 տարվա համար Instagram-ում և 6 տարվա համար՝ Facebook-ում: Մեր թիմը 13 հոգուց հասել է 1000-ի, գրասենյակներ ունի աշխարհի տարբեր երկրներում, ստեղծում է պրոդուկտ, որը կիրառում և նախընտրում է ավելի քան 1 մլրդ մարդ: Այժմ մենք պատրաստ ենք նոր էջի»,-ասվում է ընկերության ղեկավարի հայտարարության մեջ, գրում է Meduza-ն: Հեռանալու պատճառները Instagram-ի հիմնադիրները չեն հրապարակել: Նրանք ուղղակի նշել են, որ մտադիր են դադար վերցնել հանգստի համար՝ նոր նախագծեր սկսելուց առաջ: Ըստ Bloomberg-ի, Սիսթրոմն ու Քրիգերը լքել են ընկերությունը Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ տարաձայնությունների պատճառով: Instagram-ը հիմնվել է 2010-ին: Քևին Սիսթրոմն ընկերության գործադիր տնօրենն էր, իսկ Մայք Քրիգերը՝ տեխնիկական տնօրենը: 2012-ին ծառայությանը գնեց Facebook ընկերությունը 1 մլրդ դոլարով: Վերջերս ընկերությունից հեռացել է նաև WhatsApp-ի հիմնադիրը: WhatsApp-ը նույնպես Facebook-ին է պատկանում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |