ՀՀ-ն ուզում է 2 լոգիստիկ կենտրոն ստեղծել ՌԴ տարածքում![]() 25 սեպտեմբերի 2018 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը շահագրգռված է լոգիստիկ կենտրոններ ստեղծել Հյուսիսային Կովկասի տարածքում: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: «Հյուսիսային Կովկասը հատուկ նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ այդ տարածքով է անցնում երկրի ամբողջ տրանսպորտային հաղորդակցությունը: Մենք մի քանի նախագիծ ենք նախանշել: Մասնավորապես, ես արդեն եղել եմ Կովկասի մի քանի շրջաններում՝ մի քանի լոգիստիկ կենտրոնների ստեղծման առնչությամբ»,-ասել է դեսպանը Կովկասի նախարարությունում շնորհանդեսի ավարտին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ նրա, այժմ մշակվում է Ռուսաստանի տարածքում 2 նմանատիպ կենտրոնի ստեղծման նախագիծը, որտեղ կկուտակվեն Հայաստանից եկող բոլոր ապրանքները, իսկ հետո կբաշխվեն ըստ ՌԴ տարածաշրջանների: Այդ կենտրոններում ապրանքներն ավտոմեքենաներից կբեռնաթափվեն և կբեռնվեն երկաթուղային տրանսպորտ: Ամռան ամիսներին մեծ կուտակումների էին նկատվում Վերին Լարսի անցղակետում: Լարսի անցակետը, համաձայն կանոնակարգի, ունի նախագծային անձնագիր, ըստ որի՝ այն օրական պետք է սպասարկի առավելագույնը 170 բեռնատար ավտոմեքենա, 3000 ֆիզիկական անձի, սակայն օգոստոսի 5-ի դրությամբ փաստացի սպասարկվել է 500 բեռնատար մեքենա և 15 հազար քաղաքացի: Ռուս գործընկերների փոխանցմամբ՝ քանի որ անցակետում առաջնահերթությունը տրվում է մարդատար ավտոմեքենաներին, հետևաբար, ուղղակի փոխկապակցված ձևով, բեռնատար մեքենաների թողունակությունը նվազել է: Երբ լինում են մարդատար տրանսպորտային միջոցների կուտակումներ, Լարսի անցակետի սպասարկող բոլոր ուղիները տեղափոխվում են սպասարկելու մարդատար մեքենաներին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |