Վիրահայերը վրացերեն կսովորեն բանակում

Վիրահայերը վրացերեն կսովորեն բանակում

PanARMENIAN.Net - Վրաստանի պաշտպանության նախարարությունը զորակոչիկներին վրացերենի ուսուցման նոր ծրագիր է սկսել, որն առնչվում է բանակում ժամկետային զինծառայության զորակոչվող ազգային փոքրամասնություններին, այդ թվում՝ հայերին:

Առաջին փուլում վրացերենի դասընթացներին կմասնակցի 123 ժամկետային զինծառայող, որոնցից 82-ն ազգությամբ ադրբեջանցի է, 41-ը՝ հայ: Ուսուցման ժամկետը 7 շաբաթ է, գրում է «Գրուզիա-Online»-ը:

«Մենք ծառայում ենք Վրաստանին: Մենք Վրաստանի քաղաքացիներ ենք և վրացերեն իմանալը մեր պարտքն է»,-ասել է լրագրողներին զինծառայող Վարազդատ Մկրտչյանը:

Դասընթացի ժամանակ զինծառայողները կսովորեն խոսակցական լեզուն և ուղղագրություն, ինչպես նաև պաշտոնական նամակներ և փաստաթղթեր կազմել: Ուսուցման ավարտին նրանք հավաստագիր կստանան: Վրացերենի ուսուցման ծրագիր միանվագ չէ, այն պարբերաբար կկրկնվի:

Ըստ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության, Վրաստանի բնակչությունը մոտ 3,7 մլն է, որից 3,2 մլն վրացիներ են, 223.000՝ ադրբեջանցիներ և մոտ 169.000-ը՝ հայեր:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---