Բալայան. 254 դիվանագիտական անձնագիր է չեղարկվել![]() 26 սեպտեմբերի 2018 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Տարբեր անձանց տրված 254 դիվանագիտական անձնագիր է չեղարկվել: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն՝ անդրադառնալով Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին լուրերին: «Սակայն ես չեմ ցանկանում անուններ տալ»,-ասել է Բալայանը, հայտնում է Aysor.am-ը: «Այս պահին չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր, չեմ ցանկանում անուններ նշել, քանի որ դա նաև անձնական տվյալների գաղտնիություն է պարունակում: Նշենք, որ դիվանագիտական 100 անձնագիր արդեն վերադարձվել է, իսկ 254-ը չեղարկվել», - ասել է Տիգրան Բալայանը: ՀՀ դիվանագիտական անձնագրեր տրվում են ՀՀ նախագահին, Ազգային ժողովի պատգամավորներին, վարչապետին, կառավարության անդամներին, սահմանադրական դատարանի նախագահին, վճռաբեկ դատարանի նախագահին, գլխավոր դատախազին, Ամենայն Հայոց կաթողիկոսին, այլ պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև առանձին դեպքերում` այլ անձանց` ՀՀ նախագահի թույլտվությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |